6 մեդալ՝ Բաթումում անցկացված միջազգային մրցաշարից
Սպորտ
Հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարին Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը վերադարձավ 6 մեդալով:
Մեր մարզիկները մասնակցում էին խոցասուսեր տղաներ,խոցասուսեր աղջիկներ,ճկասուսեր տղաներ և ճկասուսեր աղջիկներ զենքաձևերում: Մրցաշարի թեժ պայքարում խոցասուսեր տղաներ զենքաձևում 2-րդ տեղը զբաղեցրել են «Նորագավիթի սւոսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը» ներկայացնող Էդուարդ Հովիկյանը, խոցասուսեր աղջիկներ զենքաձևում սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան և ճկասուսեր զենքաձևում Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խմբ իսան Մայքլ Հովհաննեսյանը: 3-րդ տեղերը զբաղեցրել են Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը ճկասուսեր տղաներ զենքաձևում, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը տղաներ զենքաձևում և Սուսերամարտի «Քեթրին»ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը ճկասուսեր աղջիկներ զենքաձևում:
Ընդհանուր հաշվարկով՝ մեդալ. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում