Նշան Մունչյանը պարգևատրվել է ՀՀ Սպորտի նախարարության ոսկե մեդալով
Սպորտ
Հուլիսի 1-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած գերթեթև քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50 ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նշան Մունչյանը 2007թ. բնակվում է Միացյալ Նահանգներում և Լոս Անջելեսի «International Sports Union» սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է:
50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաև Հայաստանից: Մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից Նշան Մունչյանին է հանձնել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը: Նշան Մունչյանին է հանձնվել նաև ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:
Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանը, դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն, տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում