Իբրահիմովիչը ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին ցանկանում է փոխել ակումբը: Այս անգամ շվեդ խաղացողը ցանկանում է հայտնվել «Ռեալում», որը գլխավորում է Կարլո Անչելոտին:
Punto Pelota-ի տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմովիչը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ զրուցել է Անչելոտիի հետ: Նշենք, որ իտալացի մասնագետը ցանկանում է աշխատել Իբրահիմովիչի հետ:
Իբրահիմովիչն արդեն իր գործակալին՝ Մինո Ռայոլային խնդրել է զբաղվել այդ հարցով: Գործարքը կկազմի մոտ 20 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում