Էլ Շարավին չի լքում «Միլանը»
Սպորտ
«Միլանի» պաշտոնական կայքը Ստեֆան Էլ Շարավիի հնարավոր տեղափոխության վերբերյալ հատարարություն է տարածել, համաձայն որի՝ ֆուտբոլիստը չի լքի ակումբը:
Իտալիայի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նախագահ Ադրիանո Գալիանիի հետ, և կողմերը որոշում են կայացրել շարունակել համագործակցությունը:
Էլ Շարավիի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Չելսին», «Նապոլին» և «Սիթին»:
Հիշեցնենք, որ 2013-ի ձմռանը ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը միլնայան ակումբի հետ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի հունիսի 20-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում