Նորայր Ասլանյանը նոր ակումբ ունի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը նոր ակումբ ունի: Հայ ֆուտբոլիստն այսուհետ հանդես կգա հոլանդական «Վիլլեմ Երկրորդ»-ում. տեղեկացնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Ասլանյանը նոր ակումբին է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով և կնքել է 2 տարվա պայմանագիր:
Ասլանյանին է անդրադարձել նաև հոլանդական թիմի գլխավոր մարզիչ Յորգեն Ստրեպելը. վերջինս նշել է «Մամեդովը կուժեղացնի թիմի հարձակման գիծը, նա կարողանում է խաղալ տարբեր դիրքերում և ունի մեծ արագություն»:
Ինքը Ասլանյանը թվիթերյան իր էջում գրել է, որ շատ ուրախ է, որ առաջիկա 2 տարիներին խաղալու է նման լավ ակումբում, և շնորհակալություն է հայտնել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում