Ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ-ն պետք է զուգարաններից եկամուտ ստանա. Վահրամ Ավանեսյան
Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Վերահսկիչ Պալատի կողմից 2012 թվականի հաշվետվության մեջ էկոնոմիկայի նախարարությունում արձանգրված թերությունների վերաբերյալ իրենց դրտարկումները:
Վահրամ Ավանեսյանի խոսքերով՝ հաշվետվությունը Էկոնոմիկայի նախարարության աշխատանքների վերլուծությունն էր:
Նախարարը կրկին անդրադարձ կատարեց Հայաստան բերված երկու բիոզուգարաններին: «Հանրային զուգարաների վերաբերյալ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է, որ զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում։ Ես պետք է ասեմ, որ զուգարանները տեղադրված են և աշխատում են», - ասաց նախարարը:
Վահրամ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան եկամուտ է ստացել ՀՀ-ն այս զուգարաններից, ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանարետությունը պետք է զուգարաններից եկամուտ ստանա»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից