Վրաստանը դեռևս Հայաստանի հետ կարգավորելու հարցեր ունի. Իվանիշվիլի
Վրաստան
Չորեքշաբթի օրը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Свобода» ռադիոկայանի թղթակցի հարցին` դեպի Հայաստան վրաց կառավարության պաշտոնյաների այցելությունների հաճախակիացման կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի հետ կարգավորելու դեռևս շատ հարցեր կան: «Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին: Մենք քննարկում ենք նաև մեր երկկողմ հարաբերություններին անդրադարձող խնդիրենրը»,-նշել է վարչապետը:
Նշենք, որ Վրաստանի նոր կառավարության կազմի հաստատումից հետո Հայաստանում եղել են Վրաստանի ՊՆ, ՆԳՆ, ԱԳՆ ղեկավարները և երկրի գլխավոր դատախազը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում