Մեսսին հրաժարվեց մասնակցել բարեգործական խաղին
Սպորտ
Լիոնել Մեսսիի ընկերների և Աշխարհի հավաքականի միջև երկրորդ բարեգործական խաղը տեղի չի ունենա, քանի որ արգենտինացին հրաժարվել է մեկնել Լոս Անջելես բարեգործական խաղին մասնակցելու համար. տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է մեկնել ԱՄՆ և չի հայտնում նման որոշման պատճառը:
Բարեգործական խաղերը մեկնարկել են հուլիսի 2-ին Լիմայում: Լոս Անջելեսում կանալիք խաղը պետք է տեղի ունենար այսօր:
«Նմանատիպ միջոցառումների կազմակերպման շրջանում ես նման դեպքի դեռ չէի հանդիպել: Իհարկե, միակ տուժողը երկրպագուներն են, ովքեր սպասում էին այդ խաղին»,-հայտարարել է El Padrino Spirits-ի հասարակության հետ կապերի փոխնախագահը:
«Մենք բազմաթիվ անգամ փորձեցինք կապ հաստատել Մեսսիի ներկայացուցիչների հետ, որպեսզի համոզենք կատարել պայմանագրով սահմանված պարտականությունները: Այս ամենից պարզ դարձավ, որ նրանք բացարձակ չեն հարգում երկրպագուներին»,- հայտարարել է El Padrino-ի գլխավոր տնօրենը:
Նշենք, որ հուլիսի 7-ին «Մեսսիի ընկերները» պետք է բարեգործական խաղ անցկացնեն Չիկագոյում: Այս խաղի ճակատագիրը դեռ պարզ չէ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում