Մխիթարյանը կարող է 30 մլն վճարել և հեռանալ. Պալկին
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը football.ua-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը:
Պալկինը հերթական անգամ նշել է, որ պաշտոնական առաջարկ ստացել են միայն Դորտմունդի «Բորուսիայից»:
«Մխիթարյանի պայմանագրում փոխհատուցման գումար չկա նշված: Նշված է միայն տուգանք պայմանագրի միակողմանի խզման համար, որը կազմում է 30 մլն դոլար: Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, ապա կարող է վճարել 30 մլն դոլար և գնալ այն ակումբը, որը ցանկանում է: Եթե մենք քաղաքակիրթ ճանապարհով վաճառում ենք ֆուտբոլիստի տրանսֆերը, և նա չի խզում պայմանագիրը, ապա տրանսֆերի արժեքը կազմում է 30 մլն եվրո: Իհարկե, Մխիթարյանը կպատժվի: Նա չի ներկայացել հավաքներին, և պայմանագրում սահմանված է տուգանքի չափըր: Այնպես որ, դա մես համար խնդիր չէ»,-նշել է Պալկինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում