«Ռեալը» ձեռք կբերի նոր կիսապաշտպան
Սպորտ
«Արքայական ակումբի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ասիեր Իլյարամեդիի ծառայություններով. տեղեկացնում է իսպանական մամուլը:
23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Սոսյեդադի» հետ ավարտվում է 2018-ին, իսկ պայմանագրում նշված փոխհատուցման գումարը կազմում է 30 մլն եվրո: Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստն Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Կարլո Անչելոտին և Զինեդին Զիդանը հավանություն են տվել ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում