Իսկոն «Ռեալում» ստացավ 23 համարի մարզաշապիկը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոն այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
«Մալագայի» նախկին ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» կկրի 23 համարի մազրաշապիկը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին և երկրպագուներին ընդունելության համար: «Ռեալում» հանդես գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է: Մտադիր եմ դիտարժան ֆուտբոլ ցուցադրել և հաղթել թիմի հետ»,-նշել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար Անչելոտիի թիմը վճարեց 30 մլն եվրո:
«Սանտիագո Բերնաբեուում» Իսկոյին ներկայացնելու արարողության տեսանյութը կարող եք դիտել ստորև:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում