Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Համբուրգի մրցաշարին
Սպորտ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Համբուրգի մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա 2013-ի հուլիսի 15-21-ը. տեղեկացնում է AP-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին առաջին ռակետը Ուիմբլդոնի երկրորդ շրջանում սենսացիոն կերպով պարտվեց ուկրաինացի Սերգեյ Ստախովսկիին:
Ֆեդերերը զիջեց 7:6 (7:5), 6:7 (5:7), 5:7, 6:7 (5:7) հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում