Իսրայելահայ պարուհի. «Երբ եկա Հայաստան, կարծես թե, իմ բոլոր հարցերի պատասխանները ստացա» (ֆոտո)
Այլ
hetq.am-ի փոխանցմամբ՝ Արմինա Խաչատրյանը շուրջ երկու տարի է, տեղափոխվել է Հայաստան: Երկու տարեկանից նա ընտանիքի հետ ապրում է Իսրայելում, սակայն արվեստի ուղին նրան կրկին բերել է հայրենիք:
Իսրայելում մեծացած, սակայն հայկական դաստիարակություն ստացած Արմինան նոր էր ավարտել երկամյա ծառայությունը իսրայելական բանակում, երբ հնարավորություն է ստեղծվում գալ Հայաստան. նա ցանկանում էր մասնակցել «Հայ սուպերսթար» երգի մրցույթին: Այս որոշումը մեծ զարմանք է առաջացնում ծնողների մեջ:
Արմինան խոստովանում է, որ ծնողները գուցե սպասեին, որ նման բան կարող են առաջարկել իր ավագ եղբայրը կամ քույրը, բայց ոչ երբեք ինքը: Ընտանիքում Հայաստանի հետ ամենաքիչ կապն ինքն է ունեցել, հայերեն ամենից վատ ինքն է խոսում, գրել-կարդալ չգիտի ու հիմա առաջին անգամ միայնակ պետք է գա Հայաստան: Սակայն ծնողները ուրախ էին, որովհետև իրենք էլ նպատակ ունեն վերադառնալ Հայաստան:

Հայաստանում արդեն մասնակցելով երգի մրցույթին՝ մոտենում է եզրափակիչ փուլին, բայց վերջում, այնուամենայնիվ, դուրս է մնում նախագծից: Հենց այդ ժամանակ էլ իմանում է, որ սկսվելու է պարի նախագիծը՝ «Պարիր, թե կարող ես»-ը: Արմինան խոստովանում է, որ երգել շատ է սիրում, բայց իր տարերքը պարն է: Տարիներ առաջ նույն մրցույթին մասնակցել էր Իսրայելում, սակայն հաջողություն չէր ունեցել: Այժմ հասկանում է, որ չի կարող նման հնարավորությունը բաց թողնել:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան