Վահրամ Ավանեսյանը խեղաթյուրո՞ւմ է փաստերը
Քաղաքական
ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությունների, հաղորդագրություն է ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին, հայտարարել է. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունն ունեցել է առարկություններ և դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել:
Ավելին, ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան