Կոտայքի մարզում «Լեքսուս»-ը հայտնվել է ժայռաբեկորների վրա. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ տեղեկությունների, կա 1-2 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան