Դպրոցը խնդիրներ ունի, բայց տնօրենը լռում է
Հայկական Մամուլ
Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցն առաջին հայացքից բարեկարգ տեսք ունի: Դրա հիմնական պատճառն այն է, որ դպրոցի բակը կանաչապատ է եւ խնամված, բայց փոխարենը շենքն է անբարեկարգ վիճակում: Նախագահական, Ազգային ժողովի եւ նմանատիպ այլ ընտրությունների ժամանակ դպրոցում տեղակայվում է ընտրական տեղամաս: Եվ այդ տեղամասում է քվեարկում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս, ընտրություններից մեկի ժամանակ այցելելով դպրոց, բախվել է մի քաղաքացուհու, ով, պահը որսալով, նրանից խոստում է կորզել, որ դպրոցը կբարեկարգեն: մեր խմբագրություն զանգահարած տիկինն առաջարկում էր մեզ հետաքրքրվել այդ հարցով. «Գնացեք, տեսեք, թե որքանով է ԱԺ նախագահն իր խոստման տերը՝ դպրոցը նորոգվե՞լ է, թե՞ ոչ»: Դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Մխիթար Հերացու փողոցի վրա, կառուցվել է 1936 թվականին:
Թերեւս վերջին անգամ բարեկարգման աշխատանքներ ընթացել են դեռ սովետական տարիներին. Շենքի անխնամ տեսքից այդպես էր երեւում: Գուցե պատահական չէ այս վերաբերմունքը. Անխնամ դպրոց հաճախող աշակերտների թիվը պակասում է, աա կհայտարարեն, որ դպրոցը պահելու կարիք չկա, եւ շենքը կսեփականաշնորհեն:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հուլիսի 4-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը