Երեք օր Եվրոպայում
Հայկական Մամուլ
Երեկ Ազգային ժողովից աշխատավայր հասնելու ողջ ճանապարհին Հայաստանի քաղաքացիները, որքան էլ զարմանալի, իրենց առօրյա գործին էին, վազում էին այսուայն հոգսի հետեւից կամ բողոքում շոգից, ու նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, որ հայոց խորհրդարանում համաեվրոպական միջոցառում է, Հայաստանն էլ այդ միջոցառման համատեքստում Եվրոպայի մասն է՝ գոնե երեկ բացված համաեվրոպական խորհրդաժողովի տեւելիք երեք օրվա ընթացքում: Բայց դե արդեն երեկոյան մեր զբաղված համաքաղաքացիները հեռուստատեսություններով արդեն լայնորեն տեղեկացված կլինեին, թե որքան եվրոպացի են իրենք այս երեք օրը, եւ կարեւորը՝ դա տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Եվ ուրեմն՝ այդ համաեվրոպական համաժողովին, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» վերնագրով, մասնակցեցին եւ ելույթ ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, Եվրոխորհրդի՝ Հայաստանում ամենից շատ մեջբերվող Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, այլ կարեւոր եվրոպական հյուրեր՝ հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտից, որոնք բոլորն իրենց ելույթներում քննարկում էին այդ կարեւոր թեման 32 երկրների եւ միջազգային կառույցների 80 ներկայացուցիչների հետ:
Դին Շպիլմանն իր ելույթում օրենքի գերակայությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու անհրաժեշտությունից խոսեց, նշեց, որ Նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում 15-րդ արձանագրությունը ստորագրելով Հայաստանն արդեն ձեռքբերում է ունեցել (20 երկիր է ստորագրել), մի նոր ձեռքբերում էլ կունենա, եթե ՄԻ եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը ստորագրի: ԵԴ նախագահն ասում էր, որ իշխանությունները սահմանադրական նորմերի պահպանման արդյունավետ համակարգ պետք է ստեղծեն եւ տարբեր օղակներով այս ուղղությամբ համագործակցեն, որպեսզի իշխանության թեւերի հավասարակշռում ապահովվի:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը