Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Այսօր ծիծաղելին և տխուրը իր մեջ համատեղած դերասանի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հ. Թահմիզյանի «Կինոռեժիսորներ, դերասաններ» (գիրք 2) գրքից մի փոքրկ հատված:

«Պատահեց այնպես, որ այդ երկու մուսաները` ուրախն ու տխուրը, անբաժանելիորեն ուղեկցում են ինձ իմ ողջ կյանքում: Դա շատ վաղուց էր` պատերազմի, սովի տարիներին: Մայրս աշխատում էր Լենինականի տեքստիլ գործարանում, իսկ ես օր ու գիշեր կորչում էի գործարանի ակումբի կինոխցիկում: Հենց կինոմեխանիկն էլ ձեռքիցս բռնեց և բերեց ինքնագործ խմբի բեմը: 1956 թ., երբ ես արդեն խաղում էի պրոֆեսիոնալ թատրոնում, ռեժիսոր Ալեքսանդր Ռոուն Երևանում նկարահանում էր «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմը: Ինձ մի փոքրիկ դեր տվեցին: Եվ ինչպես հաճախ պատահում է կինոյում, էկրանին երևաց միայն իմ … ձախ ոտքը: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ես իրավունք չունեմ գանգատվելու իմ դերասանական ճակատագրից»:

Եվ իրոք` Հայկական և Վրացական ՍՍՀ ժողովրդական արտիստ, ՍՍՀՄ և ՀՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր Մհեր Մկրտչյանի դերասանական ճակատագիրը հաջող դասավորվեց: Նա սովետահայ ամենաճանաչված և ժողովրդականություն վայելող դերասաններից է, խաղացել է ավելի քան հիսուն դեր, նկարահանվում է նաև միութենական կինոստուդիաներում: Ծիծաղելին և տխուրը իր մեջ համատեղած դերասանը էկրանի վրա ստեղծեց ու հաստատեց ուրախ ու թախծոտ, բարի ու հավատարիմ, պարզամիտ ու խորամանկ, տարօրինակ և համակրելի հերոսներ, տրագիկոմիկական պլանի բնավորություններ:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում 1930թ.: Սովորել է տեղի թատրոնի դրամատիկական ստուդիայում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ճանաչված էր նա, երբ 1959թ. հրավիրվեց նկարահանվելու Համասի Մարտիրոսյանի «01 - 99» կարճամետրաժ կինոնկարում: Այնուհետև մեկը մյուսի ետևից նկարահանվեց Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի «Նվագախմբի տղաները» (1960թ.), Աժդար Իբրահիմովի «Բաքվի 26 կոմիսարները» (1965), Ռոլան Բիկովի «Այբոլիտ - 66» (1966թ.), Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» (1966 թ.), Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» (1970թ.), Ալեքսեյ Կորենեվի «Ադամն ու Եվան» (1969թ., Բեքիրի դերակատարման համար նա արժանացավ Դաղստանի վաստակավոր դերասանի կոչման), Գեորգի Դանելյանի «Մի վշտանա» (1969 թ.), Յուրի Երզնկյանի «Խաթաբալա» (1971թ.) և այլ ֆիլմերում:

1972 թ. Մկրտչյանը նկարահանվեց Մենրիկ Մալյանի «Հայրիկ» կինոնկարում, գլխավոր հերոսի` Հովսեփի դերում: Այդ դերակատարման մասին «Պրավդան» գրեց. «Կոմեդիայի հմուտ, չարաճճի, հնարամիտ, գրոտեսկին ոչ խորթ այդ դերասանը այս անգամ մեզ զարմացնում է քնարականությամբ, կերպարի մեղմությամբ, նրա մեջ փիլիսոփայական խորությամբ ներթափանցելու կարողությամբ»:

Դերասանի փայլուն դերակատարումներին կարելի է հանդիպել նաև Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» (1972թ.), Գրիգոր Մելիք-Ավագյանի «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977թ.) և «Կտոր մը երկինք» (1980թ.), Ալբերտ Մկրտչյանի «Բովտուն» (1977թ.), «Խոշոր շահում» (1980թ.) և «Հին օրերի երգը» (1982թ.), Գեորգի Դանելիայի 1977թ. մոսկովյան տասներորդ միջազգային կինոփառատոնում ոսկե մրցանակի արժանացած «Միմինո» (1977թ.), Ալլա Սուրիկովայի «Ունայնություն ունայնությանց» (1978թ.), Լաթիֆ Ֆայզիևի և Ումեշ Մեերայի սովետա- հնդկական «Ալի Բաբան և քառասուն ավազակների արկածները» (1979թ.) և այլ կինոնկարներում:

1977թ. Մհեր Մկրտչյանը նկարահանվեց Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» ֆիլմում: Այս կինոաշխատանքում սովետական զինվորի բարձրարժեք գեղարվեստական կերպար ստեղծելու համար արժանացավ համամիութենական 11-րդ կինոփառատոնի տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված առաջին մրցանակին: Մի առիթով Մկրտչյանը ասել է. «Յուրաքանչյուր դերասան ունի իր նախասիրությունը, խառնվածքը և կերպարի որոնման մեջ ձգտում է հենց դրան: Միանգամայն արդարացի ու բնական է, երբ մեկի հաջողությունը տեսնում են երգիծական կերպարի մեջ, մյուսինը' հոգեբանականի, մի այլ դերասանինը՝ ողբերգականի: Ես սիրում եմ ոչ այնքան անհոգ կերպարներ, ինչքան թախծոտ, իմ նախասիրած կերպարներին ավելի է հատկանշական, պարզ ասած, թախծոտ ժպիտը, հոգեբանական պահերի ներքին լուծումը»:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված