«Որեւէ մեկն այսօր չի հավատում վարչապետի արդարացումներին»
Հայկական Մամուլ
Չնայած իշխանությունների՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը մոռացության տալու համառ ջանքերին՝ այս թեման, այնուամենայնիվ, չի սպառվում: Բավական չէր՝ Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը Երեւանում հայտարարեց, թե անհնար է օֆշորային գոտում որեւէ մեկի անունով հաշիվ բացել առանց տվյալ անձի իմացության, հիմա էլ այս թեմային անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա «Երկիր»-ի հետ զրույցում ասել է, թե չի կարող չհավատալ Կիպրոսի դատախազի խոսքերին. «Ես իրավունք չունեմ չհավատալու, եթե ասում է: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ»:
Փաստորեն, բացի Տ. Սարգսյանից ու նրա մերձավոր շրջապատի մաս կազմող ՀՀԿ-ականներից, որեւէ մեկն այսօր չի հավատում ՀՀ վարչապետի արդարացումներին, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են իր անունով օֆշորային գոտում հաշիվ բացել, եւ որ այդ գործընթացի արդյունքում ունեզրկվել է գործարար Փայլակ Հայրապետյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը