Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները շարունակում են մնալ ծանր կացության մեջ
Հայկական Մամուլ
Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները շարունակում են մնալ ծանր կացության մեջ: Պետության կողմից հատկացված փոխհատուցումը՝ սերմացուի եւ սածիլների տեսքով, չափազանց քիչ է՝ մեղմելու համար նրանց կրած վնասները: Գյուղացիները կրկին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի միջոցով են փորձում իրենց տնտեսությունը վերականգնել: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Ազատ Տոնոյանը տեղեկացրեց.
«Մեր բանկում որոշում ընդունվեց աջակցել եւ վերավարկավորել գյուղացիներին, որպեսզի մարդիկ ստեղծված իրավիճակից դուրս գան: Առաջին անգամը չէ, որ գյուղերը կարկտահարվում են, բայց հիմա ծավալներն անհամեմատ մեծ են, մենք էլ մեծ ընտանիքի նման փորձում ենք ելք գտնել այս իրավիճակից:
Ոչ մի տնտեսություն այս տարի մուծումներ չի անելու, նույնիսկ նրանց նորից վարկ է տրվում, որպեսզի հնարավորություն ստանան աշխատելու եւ հետագայում նաեւ իրենց տնտեսությունները վերականգնվելուց հետո մարեն վարկը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը