էկոնոմիկայի նախարարը անուղղակի կերպով մեղադրանքներ է հնչեցրել Տիգրան Սարգսյանի հասցեին
Հայկական Մամուլ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը երեկ անուղղակի կերպով մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Խոսելով ՀՀ պետական բյուջեի վրա 124 մլն դրամ արժեցած բիոզուգարանների ձեռքբերման մասին՝ նախարարն ասել է, թե ինքը անձամբ 100 միլիոն դրամ չէր տրամադրի այդպիսի զուգարաններ գնելու համար՝ հաշվի առնելով եղած հնարավորությունները:
Ավելին, ըստ Աթանեսյանի՝ այդ զուգարանները եկամտաբերության իմաստով գնահատելու դեպքում ծախսը եղել է անարդյունավետ: Իսկ այդ բիոզուգարանները, ինչպես հայտնի է, ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի խորհրդի նախագահն անձամբ Տ. Սարգսյանն է:
Ավելին, դեռ մայիսին Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե բիոզուգարանները պետք է լինեն ինքնածախսածածկվող: Այնինչ հիմա ոչ միայն տեսնում ենք հակառակը, այլեւ արդեն այս մասին է հայտարարում նախարարը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը