ԱԺ նիստից բացակայելու համար պատգամավորներից «կպահեն» 10-11 հազար դրամ
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի ԱԺ աղբյուրների տեղեկացմամբ, ինչպես մնացյալ պատգամավորների, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի աշխատավարձն ապրիլի իննի ԱԺ հատուկ նիստին չմասնակցելու պատճառով պահվել է: Այդ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան, և ինաուգուրացիային չմասնակցած ԲՀԿ պատգամավորների աշխատավարձը «հատուկ կարգով» Հովիկ Աբրահամյանը պահել է:
Նրանց թվում, փաստորեն, նաև Ծառուկյանինը: Մեկ օրվա «պահումը» կազմել է 10-11 հազար դրամ, ինչը միջին վիճակագրական հայի համար բավականին լուրջ, իսկ ԲՀԿ-ականների համար ծիծաղելի, եթե չասենք՝ զավեշտալի թիվ է:
Ինչ վերաբերում է բացակայած մյուս օրերին՝ «դա առանձին թեմա է»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը