Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու նախագահի աչքերին. Սաբո
Սպորտ
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոզեֆ Սաբոն sportsdaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին, ով դեռևս չի միացել «Շախտյորին»։
«Վիլյանի, Ֆերնանդինյոյի հեռանալ, ինչպես նաև Մխիթարյանի հնարավոր հեռանալը, կարծում եմ, Լուչեսկուի համար խնդիրներ կառաջացնեն: Այնուամենայինիվ, այս ֆուտբոլիստների միջոցով էր կառուցվում խաղը: Վիլյանին, Մխիթարյանին և Ֆերնանդինյոյին փոխարինող գտնելը բարդ է լինելու: Ես երբեք չեմ հասկացել նման արարքները: Եթե ցանկանում ես հեռանալ, պետք է համաձայնության գալ: Ինչո՞ւ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու նախագահի աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ էլ կարելի է մարդկայնորեն համաձայնության գալ: Բացի այդ, գոյություն ունի պայմանագիր, որտեղ նշված է փոխհատուցման գումար: Դա կա՛մ Մխիթարյանը, կա՛մ էլ նրա գործակալն է ստորագրել։ Ո՞րն է նրանց դժգոհության պատճառը»,- Նշել է Սաբոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում