Կարեն Անդրեասյանը սպառնում է չկատարել իր աշխատանքը
Հայաստան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, խոսելով պաշտպանի գրասենյակին հատկացվող փոքրիկ բյուջեի մասին, ասաց, որ եթե այսպես շարունակվի, ինքն այլևս չի կարող կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները:
«2014 թվականի հունվարի մեկից կսկսեմ չկատարել օրենքով նախատեսված իմ պարտականությունները։ Այո, թող սա որպես շանտաժ դիտվի, բայց այսպես հնարավոր չէ աշխատել»:
Պաշտպանի խոսքով` ՔԿՀ-ներ այցելությունները, ուսումնասիրությունները հիմնականում արվում են հայթայթած և խնայած գումարներով:
«Մենք հաճախ գումարներ ենք խնայում հեռախոսով քիչ խոսելով, գրապիտույքները խնայողաբար օգտագործելով, որպեսզի կարողանանք անհետաձգելի հանդիպումներ ունենալ դատապարտյալներ հետ»,- ասում է Կարեն Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից