Հայաստանը Եվրոպայի լիգայում. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Այսօր Եվրոպայի լիգայում հայկական 3 թիմեր կսկսեն իրենց ելույթնրը Եվրոպայի լիգայում:
«Գանձասարը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Ակտոբեյին»:
William Hill բուքմեյքերական կենտորնը հանդիպման ֆավորիտ համարում է հյուերին, վերջիններիս հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.75 գործակցով: Կապանի թիմի հաղթանակն ունի 4.20 գործակիցը, ոչ ոքին՝ 3.20:
Հանդիպումը կմեկնարկի 19.00-ին:
Մյուս խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի «Տետեքսին»: Այս խաղում հայկական ակումբի հաղթելու հավանականությունը մի փոքր ավելին է և գնահատվում է 2.30 գործակցով, դաշտի տերերինը՝ 2.70 գործակցով, ոչ ոքին ունի 30.20: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:45--ն:
22:30-ին «Ռուդարը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Միկային»: Հանդիպման ֆավորիտը համարվում է դաշտի տերերը՝ 1.65 գործակից: «Միկայի» հաղթանակը գնահատվում է 4.33 գործակցով, ոչ ոքին՝ 3.50:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում