Ժոզե Մոուրինյուն ձեռք բերեց հերթական ֆուտբոլիստին
Սպորտ
Լոնդոնի «Չելսին» հերթական ֆուտբոլիստը ձեռք բերեց: Այս անգամ լոնդոնյան ակումբի շարքերը կհամալրի Մարկո Վան Գինկելը. տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը լոնդոնցիներին կմիանա բուժզննումից հետո և կկնքի անձնական պայմանագիր:
Ֆինանսական կողմի մասին դեռևս ոչինչ չի հայտարարվում: Սակայն մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյուի թիմը ֆուտբոլիստի համար հոլանդական «Վիտեսին» կվճարի 8.5 մլն եվրո:
Վան Գինկելը 30 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել 9 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում