Սաակաշվիլիի կուսակցությանը մեղադրում են ապօրինի նվիրաբերություններ ստանալու համար
Վրաստան
Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը հինգշաբթի օրը հայտնաբերել է նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից 2012-ին 3.2 մլն դոլարի չափով ապօրինի նվիրաբերություն ստանալու փաստը. գրում է РИА Новости-ն:
«Կուսակցությունների ֆինանսական գործունեությունների մոնիթորինգային ծառայությունը դատախազության տրամադրած նյութերի հիման վրա սահմանել է, որ «Միասնական ազգային շարժումը», շրջանցելով օրենքը, օգտագործել է բյուջետային միջոցները, որոնք տրամադրվել են բնակչության աշխատանքի տեղավորման ծրագրի համար, ինչպես նաև 3 176 290 դոլարի չափ ապօրինի նվիրաբերություն է ստացել»,- մեջբերում է Новости-Грузия-ն:
Մասնավորապես՝ Աուդիտի ծառայության տվյալներով` ապօրինի նվիրաբերությունների սխեման կազմվել է հետևյալ կերպ: Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության սոցիալական ծառայության գործակալությունը Վրաստանում 2012թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում 21 827 քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքել, որոնք հօգուտ «Միասնական ազգային շարժման»՝ նախընտրական քարոզարշավ են կազմակերպել: Քաղաքացիներին վճարել են 160-ական դոլար գումար:
Աուդիտի ծառայությունը հայտարարել է, որ գործն ուղղվել է Վրաստանի գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքի համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան