Մեսսին «Բարսայի» ամենաանձեռնմխելի ֆուտբոլիստն է. Պիկե
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ չի կարող թիմը պատկերացնել առանց Լիոնել Մեսսիի. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մեսսին «Բարսայի» ֆուտբոլիստների շարքում ամենաանձեռնմխելին է: Նա արդեն այնքան բան է տվել ակումբին, որ թիմը առանց նրա պատկերացնել անհնար է: Գիտենք Մեսսիի նշանակությունը ակումբի համար, և հիմարություն կլիներ դա չօգտագործել: Երբ քեզ մոտ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դու ցանկանում ես ձեռք բերել նրան: Իսկ եթե նա խաղում է քո թիմում, մի՞թե պետք է ազատվել նրանից: Դա իմաստ չեր ունենա»,-հայտարարել է Պիկեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրոյֆը հայտարարեց՝ Նեյմարի թիմ գալու շնորհիվ կարելի է նաև Մեսսիի տրանսֆերը վաճառել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում