Ամուսնացավ ամենաքննարկվող զույգերից մեկը` Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկի` Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն է: Րոպեներ առաջ նորահարս Հռիփսիմեն դուրս եկավ հայրական տնից, որին բացառիկ կարգով հետևեց esyes.am-ը:

Տեղեկացնենք, որ այս պահին զույգն ուղևորվում է եկեղեցի` Աստծո օրհնությամբ պսակադրվելու, որին դարձյալ հետևելու ենք: Այնպես որ, սպասեք նոր թարմացումների:

Զույգի մշտապես գաղտնի պահված սիրո պատմությունն ու հարսանիքի բացառիկ լուսանկարներն ու լուսաբանումը վստահված է միմիայն «Ե՞ս Yes!»-ին: Դե ինչ, սպասեք մեր հուլիսյան համարին ու կարդացեք Մարտինի ու Հռիփսիմեի հետ արված ծավալուն հարցազրույցն ու հարսանեկան բոլոր մանրամասները:
Իմացիր Հռիփսիմեի ու Մարտինի սիրո պատմությունը հենց սիրածդ ամսագրից' «Ե՞ս Yes!»-ից:
Մեր ողջ խմբագրակազմը շնորհավորում է նորապսակներին, մաղթում ամուր ու ներդաշնակ ընտանիք:

Լուսանկարները` Արսեն Բակալյանի
Հռիփսիմեենց բակից` հատուկ esyes.am-ի համար. Արևիկ Իսաջանյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան