Վրաստանը պատրաստ է աջակցել Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը
Վրաստան
Վրաստանի իշխանությունները պատրաստ են հնարավորինս աջակցել 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ախահովմանը. հայտնում է Newsgeorgia-ն` հղում կատարելով վերաինտեգրացման հարցերով նախարար Պատա Զաքարեիշվիլիին:
Մի շարք արևմտյան ԶԼՄ-ներում նախօրեին տարածում էր գտել Հյուսիսային Կովկասի գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի ծայրահեղական բնույթի ուղերձը, որում նա սպառնում է Ռուսաստանի նոր ահաբեկչական գործողություններով:
«Բնականաբար, ելնելով Սոչիի Օլիմպիական խաղերի հանգամանքից, ելնելով Հյուսիսային կովկասի խնդիրներից` նման հայտարարությունները սպասելի էին: Վրաստանը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում համագործակցել միջազգային հանրության հետ, որպեսզի այս միջոցառումը հնարավորինս անվտանգ անցնի»,-հայտարարել է Զաքարեիշվիլին երեկոյան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան