Դավիդ Լուիսի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը քթի կոտրվածքի պատճառով վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Մեքսիկայի հետ խաղում:
Ինչպես հայտարարել է ֆուտբոլիստի անձնական բժիշկը՝ Ագուստո Սեզար Լիման, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մի քանի օր ֆուտբոլիստը ստիպված կլինի մնալ Բրազիլիայում, որից հետո կմեկնի Անգլիա և կսկսի մարզումները: Հիվանդանոցի ֆուտբոլիստը դուրս կգա հինգշաբթի օրը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում