«Լիվերպուլը» խնդրում է նվազեցնել տրանսֆերային գումարը. Մխիթարյանը պատրաստ է խզել պայմանագիրը
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորն» ու «Լիվերպուլը» դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Հենրիկ Մխիթարյանի տեղափոխության հարցում:
Ինքը՝ ֆուտբոլիստը, գտնվում է Հայաստանում: Դոնեցկյան թիմի դիրքորոշումը ֆուտբոլիստի տրանսֆերային գնի վերաբերյալ անփոփոխ է: «Հանքափորները» Մխիթարյանի համար 30 մլն եվրո են պահանջում, ինչը ձեռնտու չէ անգլիական ակումբին:
The Times պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» դիմել է «Շախտյորին» խնդրանքով՝ նվազեցնել Մխիթարյանի տրանսֆերային գումարը: Եթե «Շախտյորը» զիջի, ապա անգլիական ակումբն անմիջապես պատրաստ է պայմանագիր կնքել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորմունդի «Բորուսիան»:
Անգլիական մեկ այլ պարբերականի՝ mirror-ի տեղեկությունների համաձայն՝ հայ կիսապաշտպանը պատրաստ է խզել պայմանագիրը, որպեսզի 20 մլն ֆունտի դիմաց տեղափոխվի «Լիվերպուլ»: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը խնդիրներ ունի դոնեցկյան թիմի հետ, ինչի համար էլ գործադուլ է անում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում