Յուրա Մովսիսյանը դեռ լավ պատրաստ չէ մրցաշրջանի համար. «Սպարտակի» սեփականատեր
Սպորտ
Միացիալ մրցաշարի «Սպարտակ» - «Շախտյոր» խաղից հետո հանդիպման վերաբերյալ իր տպավորությունն է հայտնել մոսկովյան ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը: Վերջինս նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այս մրցաշրջանի համար դեռ լավ պատրաստված չէ:
«Խաղից շատ գոհ եմ: «Սպարտակը» 60–80% ֆուտբոլ ցուցադրեց: Մենք տեսանք արագ փոխանցում և ակտիվ պրեսինգ: Լիակատար ներդաշնակության համար պակասում էր թեթև Էմերիկեն և Մովսիսյանի արդյունավետությունը: Նրանք դեռ լավ պատրաստված չեն մրցաշրջանի համար»,- Ֆեդունի խոսքերը մեջբերում է sovsport-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում