«Լիվերպուլը» «Շախտյորին» Մխիթարյանի համար առաջարկում է 27 մլն և տրանսֆերային իրավունքի 20%-ը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ Դոնեցկի «Շախտյորը» պետք է նվազեցնի Մխիթարյանի համար պահանջվող տրանսֆերային գումարի չափը:
«Մենք Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկ ենք արել: «Շախտյորը» պետք է նվազեցնի իր ֆինանսական պահանջը, այլապես գործարքը չի շահի»,-Վացկեի խոսքերը մեջբերում է Sky-ի լրագրող Պատրիկ Վասացիրեն թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Բորուսիան 30 մլն դոլար է առաջարկում, «Շախտյորը» 30 մլն եվրո է պահանջում:
Sky sports-ի տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» 27 մլն եվրո է առաջարկել և դրա հետ մեկտեղ Ուկրաինայի չեմպիոնները պահպանում են Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի 20%-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում