Կոտայքի մարզում վարորդը «ՌԱՖ»-ով բախվել է ընկուզենուն (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում РАФ 22 03 մակնիշի 24 ՕՏ 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամարիս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սեփական տան հարևանությամբ գտնվող ընկույզի ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին ու ուղևորին գյուղացիների ուժերով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեղում օգնություն են ցուցաբերել նաև գյուղում գտնվող բուժաբուլատրայի բուժքուրերը։ Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակցիները՝ վաշտի հրամատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան