ՀՀԿ ԳՄ-ում պաշտոնանկությունների մասին քննարկումներ չեն եղել
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com–ը, այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել:
Նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստում քննարկվել են նաև ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ ինչ-ինչ հարցեր: Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչ քննարկում է եղել, սակայն Շարմազանովը չցանկացավ ասել, միայն հավելեց, որ նկատողությունների, պաշտոնանկությունների մասին քննարկումներ չեն եղել:
Շարմազանովից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ՀՀԿ ԳՄ նիստում քննարկում եղել է ՀՀ վարչապետի անվան շուրջ ծավալվող օֆշորային սկանդալի վերաբերյալ, ինչին վերջինս պատասխանեց. «Ո՛չ, այդ հարցին անդրադարձ չի եղել։ Խնդիրը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Քննությունը կորոշի իրական մեղավորներին, սուտ լուրը տարածողներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան