Արմեն Աշոտյանը հասավ իր ուզածին
Հայկական Մամուլ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հասավ իր ուզածին: Երեկ Մանվել Բադալյանի ղեկավարած Քաղծառայության խորհուրդը տվել է իր համաձայնությունը ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին նախարարի երկրորդ խիստ նկատողությունը տալու համար, ինչը եւ հիմք է հանդիսացել Ղուկասյանին աշխատանքից ազատման հրամանի համար: Քաղծառայության խորհրդի որոշումից անմիջապես հետո Աշոտյանն ստորագրել է Ղուկասյանին աշխատանքից ազատելու հրամանը:
Նշենք, սակայն, որ ԲՈՀ-ի նախագահը համաձայն չէ ինչպես Քաղծառայության խորհրդի, այնպես էլ նախարարի հրամանների հետ: Նա պնդում է, որ այդ ամենը կատարվել է որոշ փաստաթղթեր կեղծելու արդյունքում:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հուլիսի 5-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը