Սյունիքի նոր մարզպետը միլիարդատեր է
Քաղաքական
parliamentmonitoring.am-ի տվյալներով՝ Վահե Մաքսիմի Հակոբյանի հայտարարագրված ունեցվածքի բնութագիրն ունի հետևյալ տեսքը.
03.03.2012 թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից.
Վահե Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, 4 բնակելի՝ 567,4 քմ ընդհանուր մակերեսով, 6 շենք-շինություն՝ 1908,7 քմ մակերեսով՝ Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս:
Հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panamera, Պորշ Cayene և Վոլցվագեն Golf՝ թողարկված 2011 թվականին:
Տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 135 հազ. 310 դրամ:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 1 մլրդ 270 մլն դրամ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից