Հովիկ Աբրահամյանին չեն մեղադրել
Քաղաքական
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես, անդրադառնալով իր կողմից արտահայտած վերաբերմունքին Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ՝ ԱԺ նախագահն ասաց.
«Եղել է հաշվետվություն, որը ներկայացրել է ՎՊ նախագահը: Ես իմ տպավորությունները հայտնել եմ, դրանից հետո եղել է քննարկում, ելույթներ, հարցադրումներ, կառավարության անդամների պարզաբանումներ: Այն, ինչ հայտարարվել է ՎՊ-ի կողմից, միշտ չի որ բոլորը համապատասխանում են իրականությանը: Դրա համար առաջարկել եմ աշխատանքի ձևաչափ»:
Հարցին, թե ինքը շտապել է գնահատականներ տալուց, ասաց, «Ոչ, ես ասել եմ իմ տպավորությունները ելույթից հետո, դրանից հետո, երբ եղել է քննարկում, ես հայտնել եմ իմ կարծիքը»:
Հարց հնչեց նաև՝ արդյոք իր արտահայտած մտքերի համար նրան այսօր մեղադրել են, ինչին Աբրահամյանը պատասխանեց.
«Որևէ մեկին որևէ հարցում չեն մեղադրել, որևէ անհատի հարց չի քննարկվել. պարզապես որոշել են, թե նման դեպքերում ինչպես են վարվելու»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՎՊ-ի հաշվետվությունը նախապես ուղարկվում է Հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, կառավարությանը, որից ինքը հետևություն է անում, որ հաշվետվությունն անակնկալ չէր նախագահի համար:
Գնահատելով Իշխան Զաքարյանի կատարած աշխատանքը՝ Աբրահամյանն ասաց. «Նորմալ, նորմալ, նորմալ աշխատել ենք, ես որևէ հակամարտություն չեմ տեսել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան