Հովիկ Աբրահամյանը նախագահ դառնալու ցանկություն չունի, վարչապետի հետ էլ ընկերներ են
Քաղաքական
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր եղբոր և զարմիկի կողմից մեծ քանակությամբ դիզվառելիքի գնման և դրա հետ կապված խոսակցություններին, ասաց.
«Դիզվառելիքը եղել է բոլոր հողօգտագործողների համար. որևէ սահմանափակում չի եղել: Եթե իմ հարազատներն իրավունք չունեին օգտվել այդ դիզվառելիքից, պետք է ասվեր՝ «Աբրահամյանների ընտանիքն իրավունք չունի օգտվել այդ դիզվառելիքից»: Ես որևէ մեկից վիրավորվելու իրավունք չունեմ, եթե իրականությունն են ներկայացնում, բայց վիրավորվում եմ, երբ պատվերներ են կատարում։
-Ձեր դեմ ովքե՞ր պետք է պատվերներ իջեցնեին։
-Դուք չգիտե՞ք, բոլորդ գիտե՛ք:
-Տիգրան Սարգսյա՞նը։
-Ես համամիտ չեմ Ձեզ հետ:
Հարց հնչեց նաև ուղղված Հովիկ Աբրահամյանին՝ ի՞նչ հարաբերություններ ունեն վարչապետի հետ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ընկերներ ենք՝ աշխատանքային, կուսակցական: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք»:
-Նախագահ դառնալու ցանկություն չունե՞ք։
-Ո՛չ։
-Եթե Սերժ Սարգսյանը Ձեզ առաջարկ անի նախագահի թեկնածու դառնալ, կմտածե՞ք այդ ուղղութամբ։
-Դուք պետք է ճշտեք՝ Սերժ Սարգսյանը կմտածի՞ այդպիսի բան, որ ես մտածեմ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան