Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ-ի ներսում կլանների, թևերի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչու են տարբեր շշուկներ պտտվում՝ կապված ՀՀԿ-ի ներսում միմյանց նկատմամբ անհամերաշխության, թևերի, տարբեր կլանների մասին, և թե կան արդյոք նման ուղղվածություններ. Աբրահամյանն ասաց.
«Չկա նման բան: Եվս մեկ անգամ եմ ուզում պատասխանել` չեն կարող լինել նման թևեր, հահանրապետության նախագահը թույլ չի տա նման թևեր ձևավավորվեն: Կոնկրետ ես՝ ձեր ներկայացմամբ որպես մի թև ներկայացող, չունեմ նման ծրագրեր»:
Հարց հնչեց՝ ուղղված ԱԺ նախագահին. «Եթե նուրբ ձևակերպենք, գլուխներ թռնելո՞ւ են, թե՞ չէ»։ Հոբիկ Աբրահամյանը ժպտալով պատասխանեց. «Բայց դրա նուրբը ո՞րն էր, չեմ կարծում՝ հրաժարականներ լինեն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան