Քաղաքացին փորձել է հրկիզել գլխավոր դատախազության շենքը
Արտակարգ Պատահար
Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Ըստ Գ. Շամշյանի՝ ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է բռնել արարքը կատարողին, ով 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում տեղափոխեցին Ոստիկանության կենտրոնականի բաժին:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան