Նկարիչների միությունում բացվեց «Հայաստան աշխարհ» ստեղծագործությունների ցուցահանդեսը
Հայկական Մամուլ
Երեկ`հուլիսի 4-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հերթական ցուցահանդեսն,որը կրում էր «Հայաստան աշխարհ» խորագիրը: Հավաքվել էին նկարիչներ, ստեղծագործողներ, արվեստագետներ:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, շնորհավորեց բոլորին ու նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսները մեծ դժվարությամբ են կազմակերպվում' ընթացքում ունենալով բազում դժվարություններ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ վաստակավոր ճարտարապետ, արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Կոջոյանը, որ հիշեցրեց Հայատասնի վաստակավոր նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ու նրա շրջիկ ցուցահանդեսի մասին:
Ցուցահանդեսում ներկայացված էին Աբգար Խաչատրյանի, Սերգեյ Խաչատրյանի, Աշոտ Առաքելյանի`Չեխիա, Արեւիկ Մկրտչյանի, Սուսաննա Մկրտչյանի, Արփինե Ավագյանի, Հենրիկ Ավագյանի եւ այլոց աշխատանքները:
Հուսանք,որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի' հանրությանը մոտիկից ծանոթացնելու մեր ստեղծագործողների ու Հայաստան աշխարհի հետ:
Մանրամասները «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը