Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանի նկարով նամականիշներ են թողարկվել
Հայկական Մամուլ
Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նկարով նամականիշներ են թողարկվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նախաձեռնությունը Եվրախորհրդինն է, իսկ նամականիշները թողարկվել են Հայաստանի կողմից ԵԽ նախարարների կոմիտեն նախագահելու կապակցությամբ:
Այս պատվին Նալբանդյանն արժանացել է ոչ թե իր արժանիքների, այլ միայն նրա համար, որ Հայաստանը 6 ամիս նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեն, ու այդ ընթացքում, փաստորեն, Էդ. Նալբանդյանը լինելու է այդ կոմիտեի նախագահ: Թե ինչպես է նախագահելու, թերեւս կարելի է կռահել՝ հաշվի առնելով ԵԽԽՎ վերջին նիստում Նալբանդյանի ելույթը, որը ցնցել է շատերին: Բանն այն է, որ նա նույնիսկ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին պատասխանելիս ընթերցել է թղթերից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարի թիմը մինչ այդ նիստը հնարավոր հարցերի պատասխանները գրել, տվել է Նալբանդյանին, որպեսզի նա անակնկալի չգա եւ հստակ պատասխաններ ունենա: Հետաքրքիր է՝ Նալբանդյանի հուշարարները բոլոր տիպի հանդիպումներից առաջ պետք է նրան տրվելիք հնարավոր հարցերի պատասխանները գրե՞ն:
Մանրամասները`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը