Տիգրան Սարգսյանին մեղադրողը` մոտ մեկ տարի է հեռացել է Հայաստանից
Հայկական Մամուլ
ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, մոտ մեկ տարի է`հեռացել է ՀՀ-ից եւ քաղաքական ապաստան ստացել Չեխիայում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքելյանը հայտարարեց, թե «Նաիրիտ»-ի վերաբերյալ իր բացահայտումներից հետո վարչապետն իր հանդեպ քաղաքական հետապնդում է սկսել: «Դա արդեն լցրեց իրենց համբերության բաժակը, եւ անցան սանձարձակ գործողությունների`ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները:
Ողջ Հայաստանով սկսվեցին ՀՌԱԿ կառույցների ղեկավարների հարցաքննություններ դատախազության, ոստիկանության եւ արդարադատության նախարարության տարբեր ռանգի չինովնիկների կողմից: Եվ այս խեղկատակության իմաստն այն էր, որ իմ գաղափարակից ընկերներից որեւէ մեկը ցուցմունք տա իմ դեմ»,-ասաց Առաքելյանը` հավելելով, որ ՀՀ ուժային կառույցներից իր դեմ չէին հանել միայն բանակը:
Մանրամասները`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը