Վարդան Ղուկասյանը եկեղեցի է կառուցել իր մեղքերի թողության համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի այրման թեմային, պատասխանեց մեր հարցին, թե ինքն ի վերջո ինչու էր կառուցել եկեղեցին՝ քաղաքապե՞տ, թե՞ պատգամավոր դառնալու համար:
«Ո՛չ քաղաքապետ եւ ո՛չ էլ պատգամավոր դառնալու համար չեմ այն կառուցել, այլ կառուցել եմ իմ մեղքերի թողության եւ իմ պապերի հանդեպ եւ երկրիս հանդեպ պարտքս կատարելու համար»,-ասաց նա: «Շա՞տ մեղքեր ունեք»,-հետաքրքրվեցինք նախկին քաղաքապետից:
«Եթե Նարեկացին, այդքան մեծ մարդ լինելով, իրեն մեղավոր է համարում կամ Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանիմ» աղոթքի 24 տներում նշում է. «Եվ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս», ապա ինձ պես եղկելիս, թշվառականս ու անարժանն ինչքան մեղք գործած կլինի:
Նա, ով ասում է, թե ինքը մեղք չունի, ես ցավում եմ իրենց համար, որովհետեւ մի բան կասեմ՝ ինքը խելք չունի»,-պատասխանեց նախկին քաղաքապետը: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը