ԱԺ-ին պատկանող համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու`Արգամի ընկերոջը
Հայկական Մամուլ
ԱԺ-ին պատկանող 057-oo-01 համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու`Արգամի ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: «Հրապարակ»-ը փորձել է ԱԺ աշխատակազմից ճշտել՝ ո՞ւմ են պատկանում այդ համարները: Պատասխանել են, որ դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է: «Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ տրամադրում մեր հյուրերին»,- ասել է թերթի՝ ԱԺ զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: «Մի 2-3»: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»:
Իսկ ի՞նչ հիմունքներով եք կարգավորում հարաբերությունները, մեկ էլ տեսար`մեկի մտքով անցավ, որ գումարներ են «լափվում, թալանվում», և հետո՝ դուք ամեն օր չեք հյուրեր ունենում, իսկ այդ համարներով մեքենան ամենուրեք ու ամեն օր իր համար «ֆռֆռում է»: «Չէ, համարները հետո բերում-հանձնում են»: Ամեն հյուրի ժամանակ առձեռն տալիս եք, հետո ասում`կբերես, չմոռանա՞ս: «Այո»: Դա՞ էլ իրավաբանորեն չի կարգավորվում ձեզ մոտ, մարդ է`գնաց, մի բան արեց կամ հետ չբերեց: «Չէ, բերում են»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը