«Ռեալը» հրաժարվում է Իգուաինին 27 մլն-ի դիմաց զիջել «Արսենալին»
Սպորտ
Լոնդոնի «Արսենալը» «Արքայական ակումբին» նոր՝ բարելավված առաջարկ է արել՝ կապված Գոնսալո Իգուաինի տրանսֆերի հետ:
«Արսենալը» ֆուտբոլիստի համար առաջարկում է 27 մլն եվրո և 3 տարվա պայմանագիր: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո:
Սակայն իսպանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան կողմը առաջարկվող տրանսֆերային գումարը բավարար չի համարում: Բացի այդ, «Արքայական ակումբի» ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ոչ ոք պաշտոնական առաջարկ չի արել Իգուաինի տրանսֆերի համար:
Անցած մրցաշրջանում Իգուաինը «Ռեալի» կազմում անցկացրել է 28 խաղ և հեղինակել 16 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում