Վլադիմիր Կլիչկոն գերազանցեց Լարի Հոլմսին
Սպորտ
Հինգշաբթի օրը Վլադիմիր Կլիչկոն գերազանցեց ամերիկացի Լարի Հոլմսին՝ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանելու տևողությամբ: Ուկրաինացին IBF-ի տիտղոսը պահպանում է արդեն 7 տարի 3 ամիս 14 օր. տեղեկացնում է Կլիչկո եղբայրների ֆեյսբուքյան էջը:
Վլադիմիր Կլիչկոյին գերազանցում է միայն Ջո Լյուիսը՝ 11 տարի 8 ամիս 8 օր:
IBF-ի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Կլիչկոն արժանացել է նաև WBO չեմպիոնի կոչմանը և WBA սուպերչեմպիոնի կոչմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կլիչկոն կմենամարտի Ալեքսանդր Պովետկինի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում