Իսկոն Իսպանիայի հավաքականի ապագան է. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն անդրադարձել է «Ռեալի» նորեկ Իսկոյին և նշել, որ այս ֆուտբոլիստի հետ հավաքականը հույսեր է կապում:
«Իսկոն Իսպանիայի հավաքականի ապագան է: Մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում: Չավիին և Արբելոային շատ քննադատեցին Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղի համար: Սակայն եզրափակչում պարտվեցին բոլորը պետք չէ մեղավորներ փնտրել: Չեմ կարծում, որ Չավիի տարիքը խանգարի նրան խաղալ աշխարհի առաջնությունում, Արբելոան իր հերթին հուսալի պաշտպան է, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց»,-Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում